Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցն այդպես էլ չքննարկվեց
Ազգային ժողովի քառօրյայի վերջին օրը ևս քվորում չկար։ Գրանցվել էր ընդամենը 6 պատգամավոր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիշեցրեց, որ համաձայն կանոնակարգի չորս ժամ պետք է սպասել ՝քվորում ապահովելու համար։
Նշենք, որ քառօրյայի օրակարգում էր պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն և քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցը, որն այդպես էլ չքննարկվեց։
Այնուհետև խորհրդարանի դահլիճում ներկա վեց պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։
«1988 թվականին՝ 30 տարի առաջ ավերիչ երկրաշարժը մեր բազում հայրենակիցների կյանքեր խլեց։ Մենք դժվար օրեր ապրեցինք, իրականում բավականին ծանր էր իրավիճակը, և եթե չլիներ ամբողջ աշխարհի օգնությունը, ժամ առաջ այստեղ եկած փրկարարներն ու բժիշկները, ապա կորուստն ավելի մեծ կլիներ։ Չնայած ունեցած 25 հազարից ավելի զոհ, բայց այսպես հետադարձ հայաց նետելով կարող եմ ձեզ ասել, որ իրականում համախմբվեց ամբողջ ազգը և կարողացան մեզ օգնել հաղթահարել դժվարությունները։ Անձամբ ես հիվանդանոցից 21-րդ օրն եմ տուն գնացել, քանի որ ուղղակի անհնարին էր դուրս գալ այնտեղից։ Այսօր կգնանք աղետի գոտի և կմասնակցենք միջոցառումների։ Կյանքը շարունակվում է և շատ բնական է, որ մի կողմից մենք պետք է նշենք երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, մյուս կողմից կմասնակցենք նոր գործարանի բացմանը, որը տալիս է հնարավորություն նոր աշխատատեղեր, նոր հույսեր ու զարգացում։ Հիշելով անցյալը՝ պետք է նայենք դեպի ապագան, սա միակ շարժիչ ուժը բնության մեջ»,- հավելեց խորհրդարանի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում երրորդ օրն է քվորում չկա
- ԱԺ նիստն այդպես էլ չկայացավ
- ԱԺ-ում կրկին քվորում չկա
- Դատախազությունը բացատրել է՝ ինչու հենց նոյեմբերի 30-ին հնարավոր դարձավ պատգամավորի քրեական հետապնդումը
- ԱԺ նիստն այսօր չկայացավ
- ԱԺ-ում քվորում չկա
- Եթե ԱԺ-ում Արամ Հարությունյանի հարցով քվորում չլինի, հաջորդ ԱԺ-ն այդ հարցին կանդրադառնա. Նիկոլ Փաշինյան (լրացված)
- ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել