Անչափ ցնցված եմ. Ուկրաինայի խորհրդարանի գլխավոր քարտուղար
Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարները ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 7-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
ԱԺ հանրության և լրատվության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հյուրերը ծաղիկներ են դրել 1915 թվականի Հաղոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
Գլխավոր քարտուղարները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել Հուշամատյանում։
Ուկրաինայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Պետրո Բոդնարը նշել է. «Անչափ ցնցված եմ։ Մենք պետք է լավ հիշենք մեր պատմությունը և ամեն ինչ անենք, որպեսզի նման ողբերգություններն ապագայում այլևս չկրկնվեն»։
Հարակից հրապարակումներ`
- Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հուշագիր է ստորագրվել
- Բաբլոյան. Պատահական չէ, որ աշխատակազմը համարվում է խորհրդարանի ինստիտուցիոնալ հիշողությունը
- Արա Սաղաթելյան. Խորհրդարանի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարն աշխատանք չէ, այլ՝ առաքելություն
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան