Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ 1988 թ. երկրաշարժի զոհերի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և իր իսկ բարերարությամբ կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում ներկա գտնվել 1988 թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար արարողությանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հոգեհանգստյան արարողությունը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին
- Դեկտեմբերի 7-ը կնշվի որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր
- Այսօր պետք է համադրենք, թե ինչ ենք անելու վաղը, որ ավելի ամրացնենք Հայաստանի դիմակայունությունը. Բաբլոյան
- Գյումրիում անցկացվում է ՀՀ կառավարության արտագնա նիստ՝ նվիրված երկրաշարժի 30-րդ տարելիցին
- Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցն է
- Եկեղեցին բնակարաններ կնվիրի երկրաշարժից տուժած 10 ընտանիքի
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան