Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը հրապարակվեց
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը:
Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, ըստ դատարանի Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի։
«Մեր բոլոր միջնորդությունները մերժվեցին։ Խափանման միջոց ընտրվեց կալանքը։ Սա ճնշումների ազդեցության տակ կայացված որոշում է, բողոքարկելու ենք բոլոր հնարավոր ատյաններում»,-ասաց Ալումյանը, ավելացնելով, որ իրենք դիմելու են Վճռաբեկ դատարան, ՄԻԵԴ։
Փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանն էլ կասկած հայտնեց, որ որոշումը կայացվել է ճնշումների ներքո։ Ե՞րբ կկալանավորվի, հարցին ի պատասխան Ռուբեն Սահակյանը նշեց.
«Ես համոզված եմ, որ Քոչարյանը խուսափող չի, և երբեք չի փորձել խուսափել։ Երբեք չի արել այնպիսի բաներ, որոնք կարող էին թույլ տալ քննչական խմբի ղեկավարին, հայտարարել, որ նա կխուսափի։ Հակառակ գործողություններ, որ ցույց են տալիս, նա չի խուսափի, Ռոբերտ Քոչարյանն արել է։
Ի դեպ, այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը ներկա չի եղել։
Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունն ընթացել է 5 օր և դեկտեմբերի 4-ին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտելու մասին որոշումը կայացրել էր հուլիսի 27֊ին, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Հայկ Ալումյանը և Ռուբեն Սահակյանը որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան:
Եվ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, բավարարվել էր պաշտպանների ներկայացրած բողոքները` հիմք ընդունելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:
Այս որոշումը ևս բողոքարկվել էր ինչպես Գլխավոր դատախազի, այնպես էլ պաշտպանական թիմի կողմից:
Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը որոշել է մասնակի բավարարել Գլխավոր դատախազի բողոքը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության։
Նախատեսվում է, որ այսօր Ժամը 18.00-ին կկայանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի և փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի, Ռուբեն Սահակյանի և Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսը:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները ծայրահեղ վտանգավոր են
- Նախագահը հստակ իրավասու էր հայտարարելու արտակարգ դրություն․ Քոչարյանի անգլիացի փաստաբան
- Մնում է դատարանի օբյեկտիվ որոշմանը սպասենք. Ալումյան
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին
- Արամ Օրբելյան. Այս պահին քննարկվել է ապացույցների թույլատրելիությունը
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին կմիջնորդեն դիմել ՍԴ
- Արամ Օրբելյան. Գլխավոր դատախազի արգումենտները բավականին հետաքրքիր էին, քննարկման արժանի
- Հայկ Ալումյան. Չէի ասի, որ համոզիչ են գլխավոր դատախազի հակափաստարկները, բայց մանրակրկիտ աշխատել է
- Արամ Օրբելյան. Ավարտվեց պաշտպանների բողոքների ներկայացումը
- Ալումյան. Դատավորին որոշել են վիճակահանությամբ, իսկ դրա արձանագրությունը չկա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին