Վանեցյան. Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է
«Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է դատարանի որոշմամբ»,-«Ազատություն» ռկ-ի հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, ինչքանով տեղյակ է, Քոչարյանը գտնվում է Երևան- Կենտրոն ՔԿՀ-ում։
Ինչ վերաբերում է ՀՀ երկորրդ նախագահի հայտարարության այն հատվածին, ըստ որի իր և իր ընտանիքի նկատմամբ վենդետա է իրականացվում, «դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսումների ձայնագրությունները», Վանեցյանը նշեց. «Տխրահռչակները ձայնագրությունն իրականացնողներն են։ Գաղտնալսումների վերաբերյալ մեկնաբանություն արդեն իսկ վարչապետի կողմից եղել է, ես դրան ավելացնելու ան չունեմ։ Կարող եմ հավաստիացնել, որ դրանք ընտրված են, մոնտաժված են, քննությունը դա կապացուցի, դա փաստ է, որը կապացուցվի, կարծում եմ, կներկայցվի նաև հանրությանը»։
Վանեցյանն ասաց, որ ակնկալում էին՝ կլինի նաև խոսակցության երկրորդ մասը։
Հարցին, թե մոնտաժման հետևանքով բովանդակությունը փոխվե՞լ է, Վանեցյանն արձագանքեց. «Ոչ թե մի քիչ, այլ ամբողջությամբ: Եկեք մանրամասների մեջ չմտնեմ, շուտով նախատեսված է իմ հանդիպումը լրագրողների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ գնացել է ԱԱԾ
- Ռոբերտ Քոչարյան. Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը հրապարակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան