Ցույցերի պատճառով Էյֆելյան աշտարակը փակվելու է
Ֆրանսիայի տեսարժան վայրերից Էյֆելյան աշտարակը դեկտեմբերի 8-ին փակ է լինելու այցելուների համար կապված այդ օրը Փարիզում «դեղին ժիլետների» բողոքի ցույցերի հետ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է Էյֆելյան աշտարակի կայքում։
«Էյֆելյան աշտարակի անվտանգությունից ելնելով՝ դեկտեմբերի 8-ին ողջ օրվա ընթացքում այն փակ է լինելու այցելուների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ բոլորը, որոնք շաբաթ օրվա համար տոմս է գնել, գումարը կվերադարձվի։
«Դեղին ժիլետների» շարժման բողոքի ակցիները սկսվել էին Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից։ Նրանք մասնավորապես դեմ են բենզինի գնի բարձրացմանը։ Զանգվածային ցույցերն ուղեկցվել են ոստիկանների և ցուցարարների բախումներով, զանգվածային անկարգություններով։ Ցույցերի ընթացքում չորս մարդ զոհվել է, հարյուրավորները վիրավորվել են։
Դեկտեմբերի 1-ի անկարգության ժամանակ միայն Փարիզում ձերբակալվել է 412 մարդ, առնվազն 130 մարդ տուժել է, քաղաքին հասցվել է 3-4 միլիոն եվրոյի վնաս։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում 13 հոգու մեղադրում են Հաղթական կամարը թալանելու մեջ
- Մակրոնը դիմել է Ֆրանսիայի արհմիություններին` երկրում բողոքների ֆոնի վրա
- Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը հետաձգվել է բողոքի ցույցերի պատճառով
- Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմ չի մտցվի
- Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին