Գերմանացի ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը. «Կինս էր հանձնում թեստերն իմ փոխարեն»
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» նախկին հարձակվող Շտեֆան Կիսլինգն անկեղծորեն խոստովանել է, որ ֆիզիկական պատրաստվածության թեստերը երբեք ինքնուրույն չի հանձնել, նրան օգնել է կինը: Այս մասին հայտնում է «Marca»-ն:
«Վարժությունների ծավալը շատ մեծ էր, երբեք ինքնուրույն չեմ հանձնել դրանք: Քեզ տալիս են հատուկ ժամացույց, որն արձանագրում է քո զարկերակն ու հիշում է վարժությունը: Կինս զբաղվում է սպորտով, ուստի աշխատանքի մեծ մասն ինքն էր կատարում: Նրա մոտ այնքան լավ էր դա ստացվում, որ երբեք ոչ մեկ ոչինչ չէր կասկածում»,- ասել է Կիսլինգը:
Հավելենք, որ Կիսլինգը 2012/2013 թթ. դարձել է Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկու: Ազգային թիմում անցկացրել է 6 հանդիպում: 2013 թ. նա հրաժարվել էր ընտրանու կազմում մրցելույթներից` բացատրելով, որ ցանկանում է կենտրոնանալ ակումբային ֆուտբոլի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան