«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նոր մարզչի համար 45 միլիոն եվրո վճարել
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հետաքրքրված է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում «Տոտենհեմի» մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին նշանակելու հարցում: «Յունայթեդում» դժգոհ են Ժոզե Մոուրինյոյի աշխատանքից:
News.ru-ն գրում է, որ մանչեսթերյան թիմի ղեկավարները պատրաստ են մեծ ծախսերի, Պոչետինոյի հրաժարագինը մոտ 45 միլիոն եվրո է: Արգենտինացի մասնագետը «Տոտենհեմի» հետ 5 տարվա պայմանագիր ունի:
Իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյին առանց փոխհատուցման կարող է հրաժեշտ տալ խաղաշրջանի ավարտին, եթե թիմը դուրս մնա առաջին քառյակից: Ներկայումս «Յունայթեդը» 8-րդ հորիզոնականում է, չորրորդ տեղի թիմին զիջելով 8 միավոր:
Հարակից հրապարակումներ`
- Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ չի հեռացվի ՄՅՈՒ-ից
- «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյին փոխարինող է գտել
- Ժոզե Մոուրինյոն հրաժարականի շեմին է
- Ջոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու Մխիթարյանը չդիմացավ «Մանչեսթեր Յունայթեդում»
- Մոուրինյոն նշել է լավագույն ֆուտբոլիստին, ում հետ երբևէ աշխատել է
- Մոուրինյոն ներողություն է խնդրել Մխիթարյանից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան