Մարզիչը ծնկի է եկել մրցավարի առաջ` հավելյալ ժամանակի խնդրանքով
Բուլղարիայի առաջնության հերթական տուրի «Լյուդոգորեցի» հետ խաղի ավարտին Սոֆիայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Նեստոր Էլ Մաեստրոն ծնկի է եկել մրցավարի առաջ` նրան խնդրելով ավելի շատ ժամանակ ավելացնել: Մրցավարն ավելացրել է 2 րոպե և մարզչի խնդրանքն անտեսել:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հաղթանակի դեպքում ԲԿՄԱ-ն կարող էր զգալիորեն մոտենալ մրցաշարային աղյուսակի առաջատար «Լյուդոգորեցին»: 18-րդ տուրից հետո «Լյուդոգորեցն» ունի 45 միավոր, իսկ երկրորդ տեղում ընթացող ԲԿՄԱ-ն վաստակել է 39 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան