Նիկիտա Միխալկովն առաջարկում է այլևս չկերակրել Հոլիվուդին
Ռուս ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր Նիկիտա Միխալկովն անարդար է համարում այն, որ արևմտյան կինոն իրենց մոտ միլիոններ է հավաքում այն դեպքում, երբ այդ ֆիլմերն արտադրող երկրները Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառում։ Rg.ru-ի հաղորդմամբ, իր կարծիքը Միխալկովը հայտնել է «Տարվա իրադարձություն» կինոմրցանակաբաշխության ժամանակ։
Նշվում է, որ այդ հայտարարությամբ նա, իր հերթին, աջակցություն է հայտնել ռեժիսոր Կարեն Շահնազարովի առաջարկությունը՝ Ռուսաստանում սահմանափակել ամերիկյան ֆիլմերի վարձույթը։
«Մենք բավականին շատ գումար ենք տալիս մարդկանց, որոնք մեզ չեն հարգում։ Մեր դեմ պատժամիջոցներ են հայտարարել, իսկ մենք նրանց գումար ենք տալիս»,- ասել է Միխալկովը։
Հայտարարելով, որ իր համար, որպես Ռուսաստանի քաղաքացի, վիրավորական է, որ վարձույթից ստացված միլիարդավոր դոլարներով կերակրում են արևմտյա կինոարդյունաբերությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան