Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ գնացել է ԱԱԾ
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացել է Ազգային անվտանգության ծառայություն՝ ի կատար ածելու կալանքի որոշումը, այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը։
«Պարոն Քոչարյանը չսպասելով մինչև դատարանը որոշումը կուղարկի քննիչին, իսկ քննիչը որոշումով հանդերձ կգա իր հետևից, ինքը որոշեց ինքնուրույն գնալ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան- Կենտրոն» ՔԿՀ։ Տվյալ պահին նա այնտեղ է և սպասում է մինչև քննիչը կգա և դատարանի համապատասխան որոշումը կբերի»,- ասաց Ալումյանը։
Ալումյանը մանրամասնեց, որ դատական նիստերի ընթացքւոմ փաստաբանական խմբի ներկայացրած միջնորդություններին դատարանը լուծում չտվեց, որոշել է վերջնական դատական ակտով դրանց լուծում տալ։
«Վերջանական դատական ակտը դեռ չունենք, չգիտենք թե այդ միջնորդություններին ինչ լուծումներ են տրվել։ Ակնհայտ է, որ մերժված են, բայց թե ինչ հիմքով, ասել չենք կարող։ Ինչ վերաբերում է տեսնայութի դատարանում հետազոտվելուն, այդ միջնորդությունը մերժվեց»,-ասաց Ալումյանը։
Հարցին, թե որոնք են լինելու Քոչարյանի փաստաբանական թիմի հետագա քայլերը, Ալումյանը պատասխանեց, դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Ընդ որում, դիմելու ենք Վճռաբեկ դատարանին դիմելուն զուգահեռ, չենք սպասելու մինչև Վճռաբեկ դատարանը մեր բողոքները քննի, որովհետև տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը չենք համարում արդյունավետ դատական ատյան»,-ասաց փաստաբանը։
Փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանն էլ ընդգծեց, ամեն ինչից առաջ պետք պարզել, արդյոք 2008 թվականին ՔրՕՐ-ում դեպքերից առաջ եղե՞լ է մի նորմ, որը եղել է հետապնդելի Քրեական օրենսգրքով։
«Սա քրեական իրավունքի առաջին սկզբունքն է։ Եթե արարքը չի համարվում հանցագործություն, անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության։ Սա շատ լուրջ խնդիր է»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանին կալանավորելը միանշանակ քաղաքական որոշում է
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը հրապարակվեց
- Նախագահը հստակ իրավասու էր հայտարարելու արտակարգ դրություն․ Քոչարյանի անգլիացի փաստաբան
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին
- Դատավոր Էդիկ Ավետիսյանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին կմիջնորդեն դիմել ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան