Վալերի Լեոնտևը չի պատրաստվում հեռանալ բեմից
Ռուս երգիչ Վալերի Լեոնտևը չի նշել կոնկրետ ժամկետ, թե երբ է հեռանալու բեմից, նա միայն հայտարարել է, որ մտածել է այդ մասին։ Ռիա նովոստիին ասել է երգչի տնօրեն Բորիս Չիգիրևը։
Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ 69-ամյա Վալերի Լեոնտևը ծրագրում է ավարտել կարիերան իր 70-ամյակին նվիրված համերգից հետո։
«ԶԼՄ-ները ցանկացել էին այդպես հասկանալ այն, ինչ ասել էր Լեոնտևը։ Ինչ-որ ժամանակ նա ցանկացած պարագայում կհեռանա բեմից, և նա ասել է, որ մտածել է այդ մասին։ Բայց նա չի նշել հստակ ամսաթիվ։ Դա կարող է տեղի ունենալու նաև մի քանի տարուց»,- ասել է Չիգիրևը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան