Վառլեյը պատմել է «Կովկասի գերուհին» ֆիլմի նկարահուներին Գայդայի կողմից ոտնձգության մասին
ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Նատալյա Վառլեյը պատմել է «Կովկասի գերուհին» ֆիլմի նկարահանումների ժամանակ ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից ոտնձգության մասին։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, իր մասին պատմող ինքնակենսագրական ֆիլմում դերասանուհին պատմել է, որ մի օր Գայդայն իրեն ճանպարահել է հյուրանոցային համար և իր հետևից ներս մտել։ Անսպասելի միջանցքում է հայտնվել Գայդայի կինը՝ Նինա Գրեբեշկովան։ Այդ ժամանակ Վառլեյն ասել է նրան, որ խոսում էին աշխատանքի մասին, իսկ Գրեբեշկովան լուռ հեռացել է։
«Լեոնիդ Իովիչը մոտեցել է դռանը, ես շարժվեցի, որպեսզի նրա հետևից փակեմ դուռը։ Բայց Գայդայն ինքն անսպասելի փակեց ներսից, շրջվեց և փորձեց ինձ համբուրել»,- գրել է նա։
Վառլեյը հրել է ռեժիսորին և դուրս հանել նրան։ Հաջորդ օրը Գայդայն իրեն այնպես է պահել, որ որևէ բան տեղի չի ունեցել։ Չնայած ամեն ինչի, Վառլեյը նկարագրել է Գայդայի հետ հարաբերություններն ընկերական։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան