Վիկտոր Սողոմոնյան. Վերաքննիչ դատարանի որոշումը խայտառակություն է
Այսօր վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը, դրան նախորդող գործընթացները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը խայտառակություն է որակում։ Քոչարյանի նկատմամբ հարուցած գործը շինծու է համարում, վենդետայի անձնական մոլուցքի հետևանք։
«Երբ առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի որոշում ընդունվեց, ես հիշում եմ, մի քանի ժամ անցել էր, բայց բոլորս շատ էմոցիոնալ էինք, որովհետև մենք վստահ էինք, որ ճշմարտությունը մեր կողմն է, բայց դեռ պետք է շատ հիմնավոր ապացույցներ ներկայացնել ոչ միայն դատարանում, այլև հանրությանը։
Ուզում եմ արձանագրել, որ այսօր վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց, Հրաչ էր, Վաչե էր, ես չեմ հիշում, այն որ չուզեր, կալանքը պիտի տար, այդ որոշումը թողեց ուժի մեջ։ Էդ բոլոր խոսակցությունները, որ վերջին օրերին լսում էինք, ծիծաղում էինք, զարմանում էինք, որ կարելի է էս աստիճան թքած ունենալ հասարակության կարծիքի, և ընդհանրապես հասարակության վրա։ Այսինքն կարելի է ինչ-որ անձնական նեղ շահերից, դրդապատճառներից ելնելով, որոշել, որ Հայաստանի Հանրապետության երկրոդ նախագահին պետք է կալանավորել, ուզի-չուզի պիտի նստի, պետք է փակել, որ ցուցմունք տա։ Մենք գործ ունենք այնպիսի երևույթի հետ, որ աննախադեպ է մեր պատմության մեջ։ Ի՞նչ միտման մասին է խոսքը։ Միտումը կարող է լինել ցիվիլ դեպքում, երբ կարող ենք մտածել՝ միտո՞ւմ էր, թե՞ չէ։ Սա բիրտ, կոպիտ, ճնշման արդյունքում կայացված որոշման վերահստատումն էր։ Թե քանի գրոշ արժե էդ որոշումը, թե ինչ խարան է թողել այն Հայաստանի պատմության մեջ, թե ինչ հետևանքներ է ունենալու, ես միայն կարող եմ կռահել»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սողոմոնյանը։
Նա հիշեցրեց, Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը երկու օր առաջ ահազանգեց դատարանների նկատմամբ ճնշումների մասին։
«Մենք արդեն երեք ամիս ահազանգում ենք, իշխանությունները գոռում են դատարանների վրա, սպառնում են։ Խոսքը ոչ թե միտումների, այլ խայտառակության մասին է։ Կասկած չունեմ, որ սա անցնելու է, կասկած չունեմ, որ Քոչարյանը կրկին հայտնվելու է ազատության մեջ, մեծ անելինքեր ունի և Հայաստանի, և Ղարաբաղի համար, կասկած չունեմ, որ պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնելու»,-ասաց Սողոմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ գնացել է ԱԱԾ
- Ռոբերտ Քոչարյան. Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանին կալանավորելը միանշանակ քաղաքական որոշում է
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը հրապարակվեց
- Փաստաբան. Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները ծայրահեղ վտանգավոր են
- Նախագահը հստակ իրավասու էր հայտարարելու արտակարգ դրություն․ Քոչարյանի անգլիացի փաստաբան
- Հայկ Ալումյան. Չէի ասի, որ համոզիչ են գլխավոր դատախազի հակափաստարկները, բայց մանրակրկիտ աշխատել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին