Քևին Հարթը հրաժարվել է վարել «Օսկարը»
Ամերիկացի դերասան Քևին Հարթը հրաժարվել է վարել «Օսկար-2019» մրցանակաբաշխությունը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ հրաժարվելու պատճառը վրդովմունքի ալիքն է, որ բարձրացել էր սեռական փոքրամասնությունների վերաբերյալ դերասանի բացասական արտահայտություններից հետո։
Երկու օր առաջ էր Քևին Հարթը հայտնել, որ հնարավորություն է ստացել անցկացնել «Օսկար-2019»-ի մրցանակաբաշխությունը։
« Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2019թ. փետրվարի 24-ին։
Հարակից հրապարակումներ`
- Քևին Հարթը կվարի «Օսկար-2019»-ի մրցանակաբաշխությունը
- Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի