Սուրեն Պապիկյանը ներկայացրեց աղետի գոտում կատարված աշխատանքները
ՀՀ կառավարության արտագնա նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ» զեկույցը:
Նա տեղեկացրեց, որ 2018 թվականին մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների շրջանակում Շիրակի և Լոռու մարզերին հատկացվել է 774 մլն 425 հազար դրամ: Մասնավորապես, Շիրակի մարզին հատկացվել է 354 մլն 915 հազար դրամ, իսկ Լոռու մարզին՝ 419 մլն 510 հազար դրամ: Գումարը հատկացվել է շուրջ 45 բնակավայրերում 54 ծրագրերի իրականցման համար:
Ըստ Սուրեն Պապիկյանի՝ նույն ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին հատկացվել է 42 մլն 973 հազ. դրամ, որից՝ Շիրակի մարզին՝ 31 մլն 773 հազար դրամ, իսկ Լոռու մարզին՝ 11 մլն 200 հազար դրամ:
2018 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից Շիրակի և Լոռու մարզերում հավանության են արժանացել 33 սուբվենցիոն ծրագրեր, որոնք կազմում են 1 մլրդ 599 մլն 282.1 հազ. դրամ: 27 ծրագրերի մրցույթի արդյունքում ծրագրերի գումարը կազմել է 903 մլն 809.4 հազ. դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 381 մլն 274.3 հազ. դրամ:
Սուրեն Պապիկյանն ասաց, որ Շիրակի և Լոռու մարզերում 4 ճանապարհների վերանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացրել է 222 մլն 654.7 հազ. դրամ: Աշխատանքներն, ըստ նրա, կավարտվեն 2019 թվականին:
Նշվեց նաև, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով Լոռու և Շիրակի մարզերում իրականացվել է 7 ծրագրեր, որոնցից 2-ի ավարտը նախատեսված է 2019 թվականին: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 939 մլն 574,1 հազ. դրամ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում էլ հատկացվել է շուրջ 1 մլրդ 82 մլն 100 հազ. դրամ:
Բացի այդ, ըստ Սուրեն Պապիկյանի, USAID-ի կողմից Շիրակի մարզի Ամասիա, Արփի, Սարապատ և Աշոցք համայնքների համար ճանապարհաշինական տեխնիկա, ինքնագնաց գյուղտեխնիկա և կցովի գյուղգործիքներ ձեռք բերելու նպատակով հատկացվել է 1 մլրդ 486,9 մլն դրամ:
Նախարարի պաշտոնակատարը նաև նշեց, որ իրականացվում են տարածքային զարգացման պիլոտային ծրագրեր: Մասնավորապես, Ամասիայում նախատեսվում է հիմնել բրդյա թելերի և կտորի արտադրություն:
Հարակից հրապարակումներ`
- Աջակցություն կցուցաբերի տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներին
- Աղետի գոտում 83 ընտանիք ստացել է բնակարանի գնման վկայագիր
- Երկրաշարժից 28 տարի է անցել, բայց «աղետի գոտի» ամոթալի արտահայտությունը դեռ չի վերացել. «Ժողովուրդ»
- Աղետի գոտի. դեռևս 550 ընտանիք շարունակում է մնալ անօթևան
- Առաջարկ՝ Սպիտակի երկրաշարժից 25 տարի անց. Աղետի գոտին դարձնել արդյունաբերության գոտի
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում