Համամարդկային արժեքները քայքայվում են, օրենքի գերակայությունը՝ թուլանում. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ուղերձ է հղել Մարդու իրավուքների օրվա առթիվ, որը նշվում է դեկտեմբերի 10-ին։
«70 տարի շարունակ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր»-ը գլոբալ փարոս է եղել՝ լույս սփռելով արժանապատվության, հավասարության և բարեկեցության համար…և հույս բերելով խավարին:
Հռչակագրում ամրագրված իրավունքները կիրառելի են բոլորի համար՝ անկախ ռասսայից, հավատից, բնակության վայրից կամ որևէ այլ առանձնահատկությունից:
Մարդու իրավունքները համընդհանուր են և հարատև:
Դրանք անքակտելի են։ Հնարավոր չէ առանձնացնել և ընտրել քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային իրավունքներ։
Այսօր մենք նաև պատվում ենք մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր վտանգում են իրենց կյանքը հանուն մարդկանց պաշտպանության՝ չնայած ավելացող ատելությանը, ռասիզմին, անհանդուրժողականությանը և ճնշմանը:
Իրապես, մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում պաշարման մեջ են գտնվում:
Համամարդկային արժեքները քայքայվում են: Օրենքի գերակայությունը թուլանում է:
Առավել քան երբևէ, այսօր մեր համընդհանուր պարտավորությունը հստակ է:
Ելնե՛նք հանուն մարդու իրավունքների՝ բոլորի համար և ամենուր:
Շնորհակալություն»,- ասված է ուղերձում։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան