Ռոուհանի. Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են
Իրանի առաջնորդ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են։ Այս մասին գրում է «Ռաշա թդեյը»։
«Երբ նրանք Իրանի դեմ պատժամիջոցներ են սահմանում, դա մեզ բոլորիս զրկում է առավելությունից, որը կարող ենք ստանալ միջազգային առևտրի, էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման ասպարեզում»,- հավելել է նա։
Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել էր, որ Թեհրանը մտադիր չէ մասնակցել նավթի արդյունահանման ծավալների համաձայնեցված կրճատմանը, քանի որ երկրի հանդեպ ամերիկյան պատժամիջոցներ են կիրառվում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախագահ․ ԱՄՆ-ը չի կարող կանգնեցնել Իրանի նավթի արտահանումը
- Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելել են Հայաստան
- Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների տակ են հայտնվել փակված բանկն ու խորտակված նավը
- Այսօրվանից ուժի մեջ են մտնում Իրանի նկատմամբ ԱՄՆ խիստ պատժամիջոցները