Ջիգարխանյանի նախկին կինը որոշել է ստիպել նրան 3 միլիոն ռուբլի վճարել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան նրան դատի է տվել զրպարտության համար, դատարանից խնդրել է 3 միլիոն ռուբլի բարոյական վնաս պատճառելու համար։ Ինտերֆաքսին այս մասին հայտնել է Վիտալինայի փաստաբան Լարիսա Շիրոկովան։
«Վիտալինան դիմել է դատարան, հայց է ներկայացրել նախկին ամուսնու դեմ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ, խնդրում է 3 միլիոն ռուբլի բարոյական վնասի փոխհատուցում»,- ասել է փաստաբանը։
Լարիսա Շիրոկովան նշել է, որ Ջիգարխանյանը նախկին կնոջը «գող» է անվանել «Թող խոսեն» հաղորդումներից մեկի ժամանակ։ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան բացի փոխհատուցումից, խնդրում է այդ տեղեկատվության հերքում։
Այս հայցով առաջին լսումը նշանակված է դեկտեմբերի 17-ին։
Հիշեցնենք, որ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան դատապարտել է 250 ժամվա հարկադիր աշխատանքի՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման հոդվածով։ Բացի այդ, նա Արմեն Ջիգարխանյանին պետք է 200 հազար ռուբլի վճարի՝ բարոյական վնաս պատճառելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ջիգարխանյանի նախկին կինը պատրաստ է 250 ժամ հարկադիր աշխատանքի
- Ջիգարխանյանի նախկին կնոջը դատապարտել են 200 ժամվա հարկադիր աշխատանքի
- Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը վատառողջ է
- Ջիգարխանյանի նախկին կինն իրեն մեղավոր չի համարում
- Ջիգարխանյանի նախկին կնոջ գործն ուղարկվել է դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան