Փարիզում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 350-ը
Փարիզում իրավապահ մարմինները «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալել են 354 մարդու, նրանցից 127-ը կալանքի տակ են։
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ Radio France Info-ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիային մասնակցում է մոտ 1,5 հազար մարդ:
«Դեղին բաճկոնների» շարժման բողոքը Ֆրանսիայում սկսվել է նոյեմբերի 17-ին։ Մասնակիցները դեմ են բենզինի գների բարձրացմանը: Զանգվածային ցույցերն ուղեկցվում են ոստիկանների հետ ցուցարարների բախումներով, մեքենաների հրդեհելով, խանութների և բանկերի վրա հարձակվելով: Ցույցերի ընթացքում զոհվել է չորս մարդ, կան հարյուրավոր վիրավորներ:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը դիմել է Ֆրանսիայի արհմիություններին` երկրում բողոքների ֆոնի վրա
- Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը հետաձգվել է բողոքի ցույցերի պատճառով
- Ֆրանսիայի իշխանությունները վառելիքի գների մորատորիում են սահմանել
- Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան