Հայկական գորգերի արտադրությունը 36.2%-ով աճել է
2018 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հայկական գորգերի և գորգեղենի արտադրության ծավալն աճել է 36.2 տոկոսով:
ՀՀ վիճակագրական կոմիտի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա 10 ամիսներին Հայաստանում արտադրվել է 20.7 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2017 թվականի 15.2 տոննայի դիմաց:
Հիշեցնենք, որ Հայաստանում գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրությունը 2017 թվականի ընթացքում հիմնականում անկման ցուցանիշներ էր գրանցում, սակայն տարեկան կտրվածքով գորգերի արտադրությունն աճել է։ Մասնավորապես, նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 19.8 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2016 թվականի համեմատ աճելով 10%-ով։