NASA-ին առաջին անգամ հաջողվել է Մարսի վրա քամու աղմուկ ձայնագրել
Ամերիկյան միջմոլորակային InSight զոնդը, որը նոյեմբերի վերջին վայրէջք էր կատարել Մարսի վրա, առաջին անգամ արձանագրել և Երկիր է ուղարկել Կարմիր մոլորակի վրա քամու աղմուկի ձայնագրությունը։
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 1-ին InSight-ի ցուցիչները արձանագրել են «ցածր հաճախականությամբ թռիչք, որը հանգեցրել է քամու ուժեղացման», որը փչել է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք՝ հինգ-յոթ մետր վայրկյան արագությամբ:
Գիտական հետազոտությունների ծրագրի ղեկավարի Բրյուս Բանդերտի խոսքով՝ այս աղմուկի ձայնագրությունը «չնախատեսված հաճույք» է եղել:
«Մեր առաքելության խնդիրներից մեկն է Մարսի վրա շարժման պարամետրերը չափել, և, իհարկե, դա ներառում է այն շարժումները, որոնք առաջանում են ձայնային ալիքներից», - նշել է հետազոտողը:
Հարակից հրապարակումներ`
- NASA. Երկրագնդին սպառնում է փոքր սառցե դարաշրջան
- NASA-ն որոշել է ուղղաթիռ ուղարկել Մարս
- NASA-ն ասել է, թե ինչն է սպառնում մարդկությանը
- NASA-ն գիշերային Երկրի լուսանկարներ է հրապարակել
- NASA-ն անօդաչու թռչող սարք է բաց թողել «Մեթյու» փոթորիկն ուսումնասիրելու համար
- Դավիթ Ղուկասյանը NASA-ի հետ հետազոտում է սրտաբանական ռիսկերը դեպի Մարս թռիչքի ժամանակ
- NASA-ի տիեզերագնացները նախատեսում են այս տարի երկու անգամ դուրս գալ տիեզերք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին