«Լռության» օր է
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայանալու է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությունը։ Ընտրական օրենսգրքի համաձայն, քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է:
Այսօր Հայաստանում լռության օր է։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք. «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն, «Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն, «Ազգային առաջընթաց» կուսակցություն, «Մենք» դաշինք, «Օրինաց երկիր» կուսակցություն, «Սասնա ծռեր» կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն։
Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 574 հազար 916 ընտրող
Քվեարկության ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացնելու տեղական և միջազգային կազմակերպություններ։ Միջազգային դիտորդական առաքելություն են իրականացնելու՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ, ԱՊՀ դիտորդական առաքելություն, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, Եվրոպական խորհրդարան, SILBA (Ազատության և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն) և ENEMO (Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց)։
Հայաստանի 13 ընտրատարածքում կա 2010 ընտրատեղամաս։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան