Կոնստանտին Օրբելյանն ու Խվորոստովսկին՝ կրկին «Գրեմմիի» հավակնորդներ
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը և ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, որը մահացել է 2017-ին, «Գրեմմի» -ի հավակնորդների թվում են։ նրանք ներկայացվել են «Օպերային ստեղծագործության լավագույն ձայնագրություն» անվանակարգում՝ Վերդիի «Ռիգոլետտո» օպերային կատարման համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մրցանակը տրվում է դիրիժորին, հիմնական կատարողին և ալբոմի պրոդյուսերին։
Դմիտրի Խվորոստովսկին 2016 թվականի վերջին հիվանդության պատճառով դադարել էր ելույթ ունենալ օպերային թատրոնների բեմերում, բայց չէր դադարեցրել գործունեությունը։ Նա մահացել է 2017 թվականի նոյեմբերի 22-ին 55 տարեկանում։
Կոնստանտին Օրբելյանը և Դմիտրի Խվորոստովսկին նաև 2017-ին էին «Գրեմմիի» հավակնորդների թվում «Լավագույն դասական սոլո ալբոմ» անվանակարգում՝ «Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան» հնչյունային սկավառակի համար:
«Գրեմմի» 61-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2019 թվականի փետրվարի 10-ին Լոս Անջելեսում։
Հարակից հրապարակումներ`
- Կհայտարարվեն «Գրեմմիի» հավակնորդները
- Խվորոստովսկու հիշատակին նվիրված համերգը ղեկավարելու է դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը
- Ես ասել եմ՝ թողեք աշխատեմ. Կոնստանտին Օրբելյան
- Կոնստանտին Օրբելյանը դասական երաժշտության Իզրոթել միջազգային փառատոնի գլխավոր արտիստների շարքում է
- Կոնստանտին Օրբելյանն ու Խվորոստովսկին՝ Գրեմմիի հավակնորդներ
- Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է օպերային թատրոնի տնօրեն
- Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ
- Կոնստանտին Օրբելյանը «բացում է» օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դուռը
- Կոնստանտին Օրբելյանը՝ Օպերայի և բալետի ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար
- Կոնստանտին Օրբելյանի մասնակցությամբ ձայնասկավառակն առաջադրվել է հեղինակավոր GRAMMY մրցանակաբաշխությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան