Ամանորին ընդառաջ Կոնվերս Բանկը հայտարարում է ավանդական CashBack ակցիա
Ամանորին ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս ավանդական CashBack ակցիայով և Բանկի Pos տերմինալներով վճարումներ իրականացրած իր քարտապաններին գնումի/գնումների ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով հետվերադարձի հնարավորություն է ընձեռում:
«Այս տարի՝ Բանկի 25-ամյակի կապակցությամբ ակցիան աննախադեպ է և տևելու է 25 օր՝ դեկտեմբերի 6-31-ը՝ ընդգրկելով ոչ միան Երևանը, այլև մարզերը: Այս օրերի ընթացքում Բանկը CashBack ակցիաներ է կազմակերպելու ավելի քան 250 խանութ-վաճառակետերում, առևտրի և սպասարկման ցանցերում. ասել է, թե մեկ մեծ CashBack ակցիայի շրջանակներում իրականացվելու են ավելի փոքրամասշտաբ 25 ակցիաներ՝ մեկ օր տևողությամբ: Յուրաքանչյուր օրվա գործընկերների ցանկին մեր քարտապանները կարող են ծանոթանալ Բանկի ֆեյսբուքյան էջում և կայքում՝ քեշբեքին նախորդող օրը»,- հայտնում են Կոնվերս Բանկից:
Բանկում նշել են նաև, որ այս տարի իրականացվել է մոտ մեկ տասնյակ գումարի հետվերադարձի ակցիա, որոնցից միայն մեկի՝ Կանանց տոներին նվիրված ակցիայի շրջանակում հաճախորդներին է վերադարձվել մոտ 4.3 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 2014թ ի վեր իրականացված նմանատիպ ծրագրերի շրջանակներում քարտապանները ստացել են ավելի քան 260 մլն դրամ:
«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս լոյալության ակցիաներով՝ իր քարտապաններին յուրաքանչյուրի գնումից գումարի հետվերադարձի ու բոնուս միավոր կուտակելու հնարավորություն ընձեռելով: Մեր հաճախորդները կուտակած միավորները կարող են փոխանակել արժեքավոր նվերներով Բանկի գործընկերային ցանցում»,- նշել են Կոնվերս Բանկում:
Մանրամասներն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Հիփոթեքի աննախադեպ պայմաններ՝ Կոնվերս Բանկում գործող և նոր հաճախորդների համար
- Կոնվերս Բանկ՝ հաջողության պատմություններ կերտող բանկ
- Կոնվերս Բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար
- Կոնվերս Բանկի աջակցությամբ Արգենտինական կենտրոն կբացվի
- Կոնվերս Բանկը հայտարարում է արժեկտրոնների հերթական վճարման մասին
- Կոնվերս Բանկի աջակցությամբ կկայանա SME Banking Club-ի հերթական սեմինարը
- Ագրոլիզինգի շահավետ պայմաններ՝ Կոնվերս Բանկում
- Կոնվերս Բանկն ամփոփել է խնայողությունների օրվան նվիրված մրցույթի արդյունքները
- Visa համակարգի բոլոր զեղչերը՝ Կոնվերս Բանկի կայքում
- Կոնվերս Բանկը արժեկտրոններ է վճարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան