Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը եղել են առաջնագծում
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամները, այդ թվում` աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, այցելել են Արցախ և հարգանքի տուրք մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հայ հերոսներին` ծաղիկներ դնելով նրանց նվիրված հուշաքարին:
Պատվիրակության անդամները եղել են առաջնագծում, ապա հանդիպել են Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ:
Սիմոն Մարտիրոսյանը նշել է, որ Արցախն իր հողն է և այստեղ է իրեն լիարժեք հայ զգում ու հպարտանում հաղթական հողի վրա կանգնելով:
Աշխարհի չեմպիոնը նշել է, որ իրենց այցի նպատակն է ավելի մեծ ճանաչում բերել Արցախին և որ մեծ սերն է բերել իրենց այստեղ: Սա մարզիկների առաջին այցը չէ և այն դարձել է ավանդական: Սիմոն Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել տեղի ժողովրդին` սրտաբաց ընդունելության և ջերմության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան