Զուգընկերոջ պատճառով գեղասահորդուհին պարանոցի վնասվածք է ստացել
Զագրեբում ընթացող գեղասահքի միջազգային մրցաշարի ժամանակ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էշլի Քեյնը լուրջ վնասվածք է ստացել: Նրան չի կարողացել պահել զուգընկերը` Տիմոտի Լեդուկը, և Էշլին բախվել է սառույցին` վնասելով պարանոցը:
Զույգն ավարտել է մրցելույթը, սակայն դրանից անմիջապես հետո գեղասահորդուհուն տեղափոխել են հիվանդանոց: ԱՄՆ-ի գեղասահքի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Քեյնը տեղեկացրել է, որ իրեն թույլատրել են ապաքինվել տանը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին` աջակցության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան