Հայկ Մելիքյանը կներկայացնի բուլղարացի կոմպոզիտորների գործեր
Դեկտեմբերի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի կունենա դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ նվիրված բուլղարական 20-րդ դարի և ժամանակակից երաժշտությանը: Համերգի կազմակերպիչն է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը:
ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, համերգն իրականացվում է մեծ ճանաչում գտած «1900+» նախագծի շրջանակում. այն «1900+» համերգաշարի թվով 14-րդ համերգն է:
Ծրագրում ներառված են բուլղարացի 20-րդ դարի դասականներ Պանչո Վլադիգերովի, Դիմիտար Նենովի և Անդրե Բուկուրեշլիևի, մեր օրերում ակտիվ գործունեություն ծավալող կոմպոզիտորներ Պետեր Կերկելովի, Բոժիդար Սպասովի, Ալեքսանդրա Կարաստոյանովա-Հերմենտինի և Անդրեյ Դիամանդիևի ստեղծագործությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան