Ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ կապված «News.am» լրատվական գործակալության հետ. ՄԻՊ
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից «News.am» լրատվամիջոցի գրասենյակ այցելելու, Ոստիկանության՝ լրատվական գործակալության ղեկավարությանն ուղղված նամակների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ:
ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ՝ այդ թվում հիմք ընդունելով «News.am» լրատվական գործակալության հայտարարություններում նշված հանգամանքները:
Քննարկման ընթացակարգի այս փուլում անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ լրատվամիջոցների ու լրագրողների մասնագիտական աշխատանքի, նրանց գործունեությանը ցանկացած տեսակի միջամտության հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է Ոստիկանությունը պահանջում NEWS.am-ից. Խմբագրության հայտարարությունը
- Գլխավոր խմբագիր. Ոստիկանությունը news.am-ի խմբագրությունում է