Մոուրինյոյի գործակալը վերջ է դրել բոլոր խոսակցություններին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գործակալ Ժորժե Մենդեշը հայտարարել է, որ պորտուգալացի մասնագետը կշարունակի աշխատել ներկայիս թիմում: Տարածված տեղեկությունների համաձայն` մանկունյանցիների ղեկավարությունը պորտուգալացուն փոխարինող էր գտել` ի դեմս «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոկետինոյի:
«Շատ են խոսակցություններն այն մասին, թե Մոուրինյոն մտադիր է հեռանալ: Դա բացարձակ սուտ է: Ժոզեն գոհ է «Մանչեսթեր Յունայթեդից» և չի պատրաստվում հեռանալ: Ակումբն էլ, իր հերթին, գոհ է Մոուրինյոյից: Նրանք ունեն երկարաժամկետ պայմանագիր: Ժոզեն նոր ու հզոր նախագծի իրականացման ճանապարհին է»,- ասել է Մենդեշը:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2016 թ.-ից: Նրա գլխավորությամբ մանկունյանցիները դարձել են Անգլիայի Սուպերգավաթակիր և Եվրոպա լիգայի խաղարկության հաղթող:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան