Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվել է Գյումրու Սև բերդում
Գյումրու Սև բերդում երեկ Հայաստանյան առաջատար երաժշտախմբերի կատարմամբ՝ ունկնդրին է ներկայացվել Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:
«Այս համերգի գաղափարը ծագել էր դեռևս այս տարվա սկզբին: Որոշել էինք այնպիսի տեղ ընտրել համերգի անցկացման համար, որ բավականին շատ մարդ կարողանա ներկա գտնվել: Ծրագիրն էլ որոշվեց Ռոբերտ Մլքեյանի կողմից: Ներգրավվեցինք նաև Գյումրու մշակութային երաժշտախմբերին: Մենք ցանկանում էինք այնպես անել, որ Երևանի և Գյումրու կարող ուժերը միավորվեն մեկ նախագծի շուրջ»,- նշել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնատար Նորայր Նազարյանը:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ համերգի ընթացքում երաժշտախմբերը հանդես են եկել դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ ներկայացան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո), Տիգրան Օհանյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս):
Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն էլ փաստել է՝ այս համերգն առաջին հերթին իր հոգու պարտքն էր. «Ես շատ եմ կապված Գյումրիին, երկար տարիներ աշխատել ու շարունակում եմ աշխատել այստեղ: Պարտադիր համարեցի, որ անպայման երկրաշարժի 30-րդ տարելիցին պետք է հանդես գամ ինչ-որ նախաձեռնությամբ: Հիշելով մեր նահատակներին՝ պետք է ավելի ուժեղ լինենք և շարունակենք ապրել. այս է մեր ուղերձը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան