Կանադայում հետաձգել են Huawei-ի ֆինանասական տնօրենի գործով լսումները
Կանադական դատարանը չինական Huawei Technologies ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի գործի լսումները հետաձգել է մինչև դեկտեմբերի 10-ը։ Այս մասին հայտնում է «Ռաշա թդեյը»՝ վկայակոչելով The New York Times-ին։
Դեկտեմբերի 10-ին դատավորը կլսի պաշտպանական կողմի լրացուցիչ փաստարկները, որոնք կվերաբերեն Մեն Վանչժոուին գրավի դիմաց ազատ արձակելուն։ Նշենք, որ ԱՄՆ-ը Կանադայից պահանջում է արտահանձնել վերջինիս։
Միացյալ նահանգներում Վանչժոուին կասկածում են Իրանի դեմ ամերիկյան առևտրային պատժամիջոցները խախտելու մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան