Աշոտ Մելիքյան. Ոստիկանությունն ապօրինաբար ճնշումներ է իրականացնում լրատվամիջոցների նկատմամբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ լրատվամիջոցների խմբագրություններ այցելած ոստիկանության աշխատակիցները կամայականություն են դրսևորել։ Խոսելով News.am-ի խնբագրություն ոստիկանության աշխատակցի այցելության մասին՝ Մելիքյանը դա լրատվամիջոցի նկատմամբ դասական ճնշում որակեց։
«Սա շատ ցավալի է։ Եվ լրատվամիջոցի, և իրավական հենքի առումով ոստիկանության գործողությունը որևէ քննադատության չի դիմանում։ Փաստորեն եկել են խմբագրություն և հիմքեր են պահանջել օնլայն հեռարձակման բովանդակության վերաբերյալ»,-«Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց կոմիտեի նախագահը, նակտելով, որ դա նաև տեղեկատվության աղբյուրի բացահայտում է։
Նա հիշեցրեց, որ նման պահանջ կարող է ներկայացնել դատարանը այն էլ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման համար։
«Ինձ համար աբսուրդային իրավիճակն անհասկանալի է։ Կարծում եմ, որ ոստիկանության աշխատակիցները կամայականություն են դրսևորել, ապօրինություն է եղել, նրանց պահանջն իրավական հենք չի ունեցել։ Մենք դա գնահատում ենք որպես լրատվամիջոցի նկատմամբ ճնում նախընտրական ճնշումով։ Դրանից ավելի վաղ նմանատիպ անհիմն պահանջ ներկայացվելէ Aysor.am կայքին, ոստիկաններն այցելել էին ու չգիտես ինչի մամուլի ասուսլիսին հնչեցված խոսքերի, բովանդակության վերաբերյալ ինչ-որ հիմքեր են փորձել ձեռք բերել, այն պարագայում»,-նշեց նա։
Մելիքյանի խոսքով, լրատվամիջոցներն այսօր բաժանված են տարբեր քաղաքական ու տնտեսական ճամբարների։
«Բայց նույնիսկ այդ պայմաններում ոչ մեկ թույլ չի տալիս, որ ոստիկանությունն նման ապօրինաբար ճնշումներ գործադրի, պահանջներ ներկայացնի»,-ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ լրատվամիջոցների համար այսօր ավելի բարվոք պայմաններ են։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունից կպահանջվեն պարզաբանումներ կապված «News.am» լրատվական գործակալության հետ. ՄԻՊ
- Ի՞նչ է Ոստիկանությունը պահանջում NEWS.am-ից. Խմբագրության հայտարարությունը
- Գլխավոր խմբագիր. Ոստիկանությունը news.am-ի խմբագրությունում է