Արթուր Բաղդասարյանը վստահ է՝ կհայտնվեն խորհրդարանում
«Օրինաց երկիր» կուսակցությունը ժամը 10:00-ի դրությամբ ընտրախախտումների հետ կապված ահազանգեր չի ստացել։ Կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը քվեարկությունից հետո լրագրողներին ասաց, որ մինչ այդ պահը ընտրությունները նորմալ են ընթանում։
Նա նշեց, որ քվեարկել է Հայաստանի զարգացման, նորարարական, խելացի ծրագերով երկիրը կառավարելու օգտին, նոր աշխատատեղերի ստեղծման, ոչ թե կրճատման օգտին, Հայաստանի առաջ ծառացած բազում ներքին ու արտաքին սպառնալիքները նորարարական մոտեցումներով կառավարելու և հանգուցալուծելու օգտին։
Հարցին, թե շանս տեսնո՞ւմ եք, որ կհայտվենք խորհրդարանում, Ա. Բաղդասարյանը պատասխանեց. «Վստահաբար»։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանը վստահ է՝ Սերժ Սարգսյանը կմասնակցի քվեարկությանը
- «Ազգային վերածնունդը» ապագայի հետ կապված մեծ ծրագրեր ունի. Լ. Հարոյան
- Այս ընտրությունը միջանկյալ փուլ է. Վարուժան Ավետիսյան
- Վիգեն Սարգսյան. Ամենավերջին բանը, որ այսօր կարելի է անել, տանը նստելն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան