Շատերն իրենց հիասթափությունն արտահայտելու եղանակ գտնել են ուղղակի ընտրության չգնալը. Արփինե Հովհաննիսյան
«Ահազանգեր ստացվել են, հավաքվում են կենտրոնական շտաբում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանը։
«Այս պահի դրությամբ առավել մտահոգիչ է այն փաստը, ահազանգերի այն տեսակը, որտեղ խոսքը գնում է հատկապես «Իմ քայլը» դաշինքի կողմից, նրանց կողմնակիցների, թեկնածուների կողմից քարոզչական նյութերի տարածմանը, ուղղորդանը։ Ուղղորդում են ընտրողներին ինչպես քվեարկել, տալիս են միանգամից քվեաթերթիկն առաջին էջի վրա դրված, որը «Իմ քայլը» դաշինքինն է»,- նշեց ՀՀԿ-ական գործիչը։
Ա. Հովհաննիսյանի խոսքով, շտաբերում էլ է լինում ուղղորդում, կամ հանձնաժողովի անդամներն ինքնին տալիս են միանագամից հենց առաջին որպես քվեաթերթիկ երեսին դրված «Իմ քայլը» դաշինքինը։
«Բոլոր ահազանգերը հավաքվում են, բնականաբար, հետո տարբերակում կմտցվի ըստ խախտումների տեսակների ու հանդես կգանք հայտարարությամբ կամ կարձագանքնենք»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է մասնակցության ցուցանիշին, Ա. Հովհաննիսյանը նշեց, որ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, թերևս ինչ-որ առումով ակնկալելի էր այսպիսի ցուցանիշը։ Միաժամանակ նա ասաց, որ ավելի ճիշտ կլինի դատել մասնակցության ցուցանիշի վերջնական տեսքի և հետևություններ անել ընտրողների վերաբերմունքի մասին այս ընտրություններին քիչ ավելի ուշ։
Հարցին, թե կարծիք կա, որ մասնակցության ցածր տոկոսի պատճառն այն է, որ նախկինում ՀՀԿ-ականները գազելներով ընտրատեղամաս էին տանում մարդկանց, ուղղորդում էին, հիմա բացակայում է, Ա. Հովհաննսիյանն ասաց. «Ես կարող եմ հակառակ կարծիքն ասել, որ չնայած ամենաբարձր մակարդակով հավաստիացումներին, մարդիկ հասկանում են իրականում, որ այս ընտրությունը չի արտացոլում իրականում գոյություն ունեցող իրավիճակը, այս ժամանակահատվածում անցկացնելը պարտադրված ընտրություն է, շատերն իրենց հիասթափությունն արտահայտելու եղանակ գտնել են ուղղակի ընտրության չգնալը։ Չնայած դրան՝ կոչ եմ անում Հայաստանի քաղաքացիաներին հասկանալ, ըմռնել, ընկալել, հաստատել իրենց քվեարկությամբ, որ սա անչափ կարևոր քվեարկություն է, ամենակարևոր քվեարկություններից մեկը մեր պատմության մեջ, երբ պետք է իրականում ցույց տանք, որ գիտակցում ենք բոլոր այն մարտահրավերները, որոնք մեր երկրի առաջ ծառացած են»։
Նա նաև նշեց. «Հավստիացնում եմ ձեզ՝ այնպես չի, որ չի գործադրվում վարչական ռեսուրս, վարչական լծակներ։ Սպասեք, կտեսնեք։ Բոլոր դեպքերում բնորոշ ընտրախախտումները, որոնք եղել են, բոլորն առկա են այս պահի դրությամբ ևս»։
Հարակից հրապարակումներ`
- Հելսինկյան կոմիտեի արձանագրած ընտրախախտումները՝ Գյումրիում, Մասիսում, Ճամբարակում և Սիսիանում
- Ժամը 15:00-ի դրությամբ ՄԻՊ-ը 37 ահազանգ է ստացել
- Ստեփան Դանիելյան. Չմասնակցողների համար այս խորհրդարանը լեգիտիմ չի
- Քվեարկածների թիվը՝ ժամը 14-ի դրությամբ
- Աշոտ Ահարոնյան. Ոստիկաններ տարվել են ոչ միայն Վանաձոր
- «Վանաձորի մի շարք ընտրատեղամասերում ընտրողները ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում»
- ԲՀԿ-ի ՏԸՀ անդամը խմած է. Դանիել Իոաննիսյան
- Էդմոն Մարուքյան. Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք
- Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակի երկու ընտրատեղամասում. «Անկախ դիտորդ»
- «Ականատես» դիտորդ. Քվեարկության նախապատրաստական փուլում գրանցվել է 17 խախտում
- Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,76 տոկոսը
- Պաշտպանի ներկայացուցիչները գործուղվել են մարզեր
- Առերևույթ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է
- Քննչական կոմիտեն հիշեցնում է ընտրախախտումները, որոնց դեպքում քրեական պատասխանատվություն է սպառնում