Էդմոն Մարուքյան. Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք
«Տարբեր տեղերից մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք, որոնք օպերատիվ կերպով ոստիկանության հետ փոխանակվում ենք»,- 1/20 ընտրատեղամասում քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ չի կարող անուններ տալ, հակաքարոզչության մաս կարող է կազմել, բայց ուղերձներ հղեց քաղաքացիներին, ոստիկանությանը.
«Ուղերձս քաղաքացիներին այն է, որ այսօր հնի ու նորի կռվի ավարտն է։ Կոչ եմ անում ակտիվ գնալ ընտրական տեղամասեր ու իրենց քաղաքացիական պարտքը կատարել, չկարծեք, թե ամեն ինչ ավարտված է, այսօր է ամեն ինչ ավարտվելու։ Այսօր մինչև ութը քաղաքացիները ժամանակ ունեն այդ ամեն ինչն ավարտին հասցնել։ Հետևաբար, այսօր բոլորս անելիք ունենք, պետք է դա անենք։
Ոստիկանությանը եմ կոչ անում, որ բոլոր տեսակի մտահոգիչ տեղեկությունները ստանալուն պես համապատասխան միջոցներ ձեռնարկեն, քանի որ այսօրվա ընտրությունների թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է և իրավապահ մարմինները։ Հույս ունեմ, որ այն բոլոր արատավոր երևույթները, որոնք եղել են, որոնց մնացորդներն ու մնացուկները կփորձեն որևէ բան անել այսօր, համապատասխան ձևով կհայտնաբերվեն և բոլորս կտեղեկանանք»։
Է. Մարուքյանն ասաց, որ քվեարկել է Հայաստանի այն ներկայի համար, որը սկսվել է, այն ապագայի համար, ինչի մասին խոսել են ողջ քարոզարշավի ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ն երբեք կաշառք չի բաժանել, չի էլ բաժանելու. Գագիկ Ծառուկյան
- Արթուր Բաղդասարյանը վստահ է՝ կհայտնվեն խորհրդարանում
- «Ազգային վերածնունդը» ապագայի հետ կապված մեծ ծրագրեր ունի. Լ. Հարոյան
- Այս ընտրությունը միջանկյալ փուլ է. Վարուժան Ավետիսյան
- Վիգեն Սարգսյան. Ամենավերջին բանը, որ այսօր կարելի է անել, տանը նստելն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին