Ոստիկանություն. Սպիտակում ուժեղացվել է հսկողությունը
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե այս պահին Սպիտակ քաղաքում է, և քաղաքի լույսերն անջատված են։
Ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով անմիջապես Սպիտակ քաղաքում ուժեղացվել է հսկողությունը, և բոլոր ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնված է։
Արթուր Սաքունցն էլ ավելի ուշ տեղեկացրեց. «Մեր դիտորդների կողմից՝ Սպիտակի վերաբերյալ.
20։28 րոպեին արդեն լույսերը միացված են եղել։ Անջատված տեղամասերում՝ 22/21, 22/25, 22/20 դիտորդները խախտումներ չեն արձանագրել այս առումով»։