Թիվ 8/49 ընտրատեղամաս փորձել են մուտք գործել «Իմ Քայլ» դաշինքի 3 վստահված անձ. ՀՅԴ-ական Սուրեն Պարսյան
ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան էջում գրառումներ է արել՝ ներկայացնելով թիվ 3 ընտրատարածքի /Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա/ Դաշնակցության վստահված անձանց քվեարկության ընթացքում արձանագրած խախտումները: Նա նշել է, որ Դաշնակցության վստահված անձերն ակտիվ աշխատում են ընտրատեղամասերում:
«Թիվ 8/25 ընտրատեղամասի (31 դպրոց, Հ. Հովսեփյան 2) ընտրացուցակում հայտնաբերվել է ընտրող Ք.Թ.-ի տվյալները, ով արդեն 2 տարի մահացած է»,- գրել է նա։
Մեկ այլ գրառման համաձայն. «Թիվ 7/39 ընտրատեղամասում ( 97 մանկապարտեզ, Սվաճյան 16) ընտրողը փորձել է իր հետ դուրս հանել մյուս քվեաթերթիկները, որով կբացահայտվեր ընտրության գաղտնիությունը»։
Թիվ 8/40 ընտրատեղամասում (75 դպրոց, Ն. Շենգավիթ 12փ., 13) ընտրող Ա.Ք.-ն ստորագրել է մեկ ուրիշի փոխարեն:
«Թիվ 8/49 ընտրատեղամաս (158 դպրոց, Շիրակի 2 նրբ. 5) փորձել են մուտք գործել «Իմ Քայլ» դաշինքի 3 վստահված անձ. նրանք հայտարարել են, որ Հանձնաժողովի զգոնությունն էին ստուգում: Անընդունելի պահվածք է: Միաժամանակ նույն քաղաքական ուժից ընտրատեղամասում կարող է լինել առավելագույնը 2 վստահված անձ»,- գրել է Ս. Պարսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմավիրի տեղամասերից մեկում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է. «Անկախ դիտորդ»
- Շատերն իրենց հիասթափությունն արտահայտելու եղանակ գտնել են ուղղակի ընտրության չգնալը. Արփինե Հովհաննիսյան
- Հելսինկյան կոմիտեի արձանագրած ընտրախախտումները՝ Գյումրիում, Մասիսում, Ճամբարակում և Սիսիանում
- «Վանաձորի մի շարք ընտրատեղամասերում ընտրողները ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում»
- ԲՀԿ-ի ՏԸՀ անդամը խմած է. Դանիել Իոաննիսյան
- Էդմոն Մարուքյան. Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք
- Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակի երկու ընտրատեղամասում. «Անկախ դիտորդ»
- «Ականատես» դիտորդ. Քվեարկության նախապատրաստական փուլում գրանցվել է 17 խախտում
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները ընտրություններում կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ․ Ուրշուլա Գացեկ
- Առերևույթ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է