Այս ընտրութուններն ընթանում են խաղաղ, օրենքին համապատասխան. Արարատի մարզի դատախազ
Այսօր մինչև քվեարկության օրը, ինչպես նաև այդ պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների, ԶԼՄ հրապարակումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակեց Արարատի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ թեև այսօր հրապարակումների տեսակարար կշիռով շատ էին, բայց դրանցից 65 էին առերևույթ գործողություններ խախտումներ, իսկ դրանցից 32-ում ռեալ հատկանիշներ կային:
«65-ից 32-ը վերաբերվում էին այն դեպքերին, որոնց մեջ կային որոշակի հատկանիշներ և այդ կապակցությամբ քրեական դատավարության օրենսգրքի 140 և 181-րդ հոդվածներով նախապատրաստվում են նյութեր: 32-ից 27-ը վերաբերվել են ըստ էության 1-ից ավելի անգամ, կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերին, իսկ 4-ը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականցմանը խոչընդոտելուն։ 33 դեպքով ստուգողական գործողություններ են իրականացվում, որոնք վերաբերում են նաև բարեգործության արգելքը խախելուն, ընտրակաշառքը բաժանելուն»,- ասաց Հովհաննիսյանը։
Համեմատելով նախորդ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ Արարատի մարզի դատախազն ասաց, որ այս ընտրութուններն ընթանում են խաղաղ, օրենքին համապատասխան:
«2017 թվականի ապրիլի 2-ին անցկացված համապետական ընտրությունների ընթացում ժամը 15:00-ի դրությամբ գրանցվել էր 131 ընտրական իրավախախտման վերաբերյալ նախապատրաստվող նյութեր, իսկ այս ընտրությունների ժամանակ դրանք ընդամենը 65-ն են, որից 32-ն են որ իրականացվում են քրեկան դատավարության օրենսգրքի հոդվածներով»,- հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Քվեարկության օրն արձանագրված ենթադրյալ ընտրական հացնագործության 31 դեպքով նախապատրաստվում են նյութեր. դատախազություն
- Թիվ 8/49 ընտրատեղամաս փորձել են մուտք գործել «Իմ Քայլ» դաշինքի 3 վստահված անձ. ՀՅԴ-ական Սուրեն Պարսյան
- Քվեարկության ընթացքում մինչև ժամը 14:00-ը հաղորդվել է 23 խախտումների մասին. «Ականատես»
- Արմավիրի տեղամասերից մեկում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է. «Անկախ դիտորդ»
- Նույն անձը որպես օգնող հանդես է եկել Աշտարակի երկու ընտրատեղամասում. «Անկախ դիտորդ»
- «Ականատես» դիտորդ. Քվեարկության նախապատրաստական փուլում գրանցվել է 17 խախտում
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները ընտրություններում կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ․ Ուրշուլա Գացեկ