«Վանաձորի մի շարք ընտրատեղամասերում ընտրողները ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում»
ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի մամուլի գրասենյակից հայտնում են.
«Վանաձոր քաղաքի մի շարք ընտրատեղամասերում ընտրողները վստահված անձանց ներկայությամբ ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում՝ մի ձեռքում պահելով 4-րդ համարի քվեաթերթիկը, մյուսում՝ մնացած քվեաթերթիկների փաթեթը, իսկ այնուհետև մոտենալով քվեախցիկին՝ վստահված անձանց տեսադաշտում մնալով ակնառու կերպով պահված քվեաթերթիկների փաթեթը գցում են չօգտագործված քվեաթերթիկների հատված և հետո կատարում արդեն հայտնի քվեարկությունը»։
Ավելի վաղ «Ազատության»-ը հայտնել էին, որ Երևանի քաղաքային երթուղիները սպասարկող չորս վարդագույն ավտոբուսներ քիչ առաջ Վանաձոր են տեղափոխվել ոստիկանական խմբեր՝ ընտրությունները վերահսկելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Քարոզարշավի ընթացքում ոստիկանությունում ստացվել և քննարկվել է 81 հաղորդում. Աշոտ Սարգսյան
- «Ականատես» դիտորդ. Քվեարկության նախապատրաստական փուլում գրանցվել է 17 խախտում
- 22/26-ում քվեարկությունը վերականգնված է
- Պաշտպանի ներկայացուցիչները գործուղվել են մարզեր
- Առերևույթ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է
- Դատախազություն. Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման դեպքերից վեցով նյութեր են նախապատրաստվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին