ԲՀԿ-ն երբեք կաշառք չի բաժանել, չի էլ բաժանելու. Գագիկ Ծառուկյան
«Այս ընտրություններին բոլոր առումներով շատ մեծ փոփոխություն կա։ Վարչական ռեսուրս չկա»,- այսօր Առինջի 29/29 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա նշեց, որ սոցհարցումների արդյունքների հետ համամիտ կլինի ընտրություններից հետո, երբ կլինեն հստակ թվեր։
Հարցին՝ գո՞հ էր քարոզարշավի ընթացքում ծավալված դեբատներից, Գագիկ Ծառուկյանը բացասական պատասխան հնչեցրեց. «Այդ օրն ամբողջ աշխարհը սպասում էր, որ կուսակցությունների ղեկավարները լիարժեք ներկայացնեին իրենց ծրագրերը, ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ ամեն կուսակցության ղեկավար պետք է ասեր՝ ցանկացած ոլորտ ինչպես է պատկերացնում։ Բայց եղավ այնպես, որ մեկը մեկի հաշվին ուզեց դիվիդենտներ շահի»։
Հարցին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբևէ կաշառք բաժանե՞լ է, Ծառուկյանը կրկին բացասական պատասխան տվեց. «ԲՀԿ-ն երբեք կաշառք չի բաժանել, չի էլ բաժանելու։ Եթե որևէ մեկը սխալ տեղեկություն է տալիս, պետք է պատասխանատվության ենթարկվի»։
Լրագրողները ԲՀԿ ղեկավարին նաև խնդրեցին անդրադառնալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանի հետ հայտնի բանավեճին, ինչին ի պատասխան՝ Ծառուկյանը նշեց, որ ինքը չի ցանկացել որևէ մեկին վիրավորել. «Ես ասել եմ՝ ամեն մեկը թող իր աշխատանքով զբաղվի, կարողանա ներկայացնի իր սկզբունքը, իր գործը»։
Իսկ համաձա՞յն է, որ Էդմոն Մարուքյանը կլասիկ քաղաքական գործիչ է, հետաքրքրվեցին լրագրողները։ «Իրեն հարցրեք»,- ասաց Ծառուկյանը։
Անդրադառնալով կառավարության աշխատանքին՝ Ծառուկյանն ինքը լրագրողներին հարց ուղղեց՝ ինչպես քննադատի Նիկոլ Փաշինյանին, եթե աջակից է եղել, առաջին օրվանից նրա կողքին է կանգնել։
Հարցին՝ գո՞հ է յոթ ամիսների նրա աշխատանքից, ԲՀԿ նախագահը նշեց, որ ամեն ինչ նոր է սկսվում, երկրի ղեկավարին պետք է հնարավորություն տրվի լիարժեք աշխատելու. «Եթե մենք ցանկանում ենք՝ լավ բան լինի, պետք է ազգովի միասնական լինենք, ոչ թե մեկը մյուսի վրա ցեխ շպրտի։ Դրանով ոչ մի բան չի լինելու»։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման փաստին՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ իրավապահ մարմինները պետք է դա հիմնավորեն. «Ոչ մեկն էլ չի կարող ասել, այդ հարցն իրավական դաշտում է»։
Հարակից հրապարակումներ`
- Երկրում արդար ընտրություններ լինեն, մնացած ամեն ինչ կլինի. Արամ Սարգսյան
- Արմեն Սարգսյան. Սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պարտականությունն ու պատասխանատվությունը ցուցադրելու պահ է
- Գարեգին Երկրորդ. Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար
- Քվեարկել եմ հանուն Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը. Վանեցյան
- Արթուր Բաղդասարյանը վստահ է՝ կհայտնվեն խորհրդարանում
- «Ազգային վերածնունդը» ապագայի հետ կապված մեծ ծրագրեր ունի. Լ. Հարոյան
- Այս ընտրությունը միջանկյալ փուլ է. Վարուժան Ավետիսյան
- Վիգեն Սարգսյան. Ամենավերջին բանը, որ այսօր կարելի է անել, տանը նստելն է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին