Մեծ հույսով և հավատով եմ քվեարկել՝ հանուն մեր երկրի ապագայի. Արմեն Ռուստամյան
«Մեծ հույսով և հավատով եմ քվեարկել՝ հանուն մեր երկրի ապագայի, հանուն նրա, որ մեր ժողովուրդը շատ մեծ ակնկալիքներ ունի այս ընտրություններից, և այդ ակնկալիքներն արդարանան, ժողովուրդը չհիասթափվի, ունենա իր երազած Հայաստանը»,- այսօր 3/23 ընտրատեղամասում քվեարկություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավորության թեկնածու Արմեն Ռուստամյանը։
«Ժամանակն աննախադեպ քիչ էր, բայց կարծում եմ՝ կարողացանք տեղ հասցնել մեր հիմնական ասելիքը»,- ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման փաստին՝ Արմեն Ռուստամյանը նշեց, որ ամեն ինչ կորոշի դատարանը։
«Կարծում եմ՝ այս դատաքննությունն այնքան մեծ հնչեղություն ունի, որ ամեն ինչ պետք է շատ բծախնդրորեն կատարվի։ Սա առաջին մեծ քննությունն է լինելու մեր դատական համակարգի համար։ Ովքեր մեղավոր են, պետք է պատասխան տան»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ սոցհարցումների տվյալներով՝ ՀՅԴ-ն ընտրություններին բարձր ցուցանիշներ, ամենայն հավանականությամբ, չի գրանցի, Արմեն Ռուստամյանը նշեց, որ մանավանդ իրենց ուժի մասով սոցհարցումները միշտ սխալ են եղել։
«Ի հեճուկս այդ հարցումների՝ դուք տեսել եք ճիշտ հակառակը։ Հարցումներն ուղղակի ծիծաղելի թվեր են ասում, ՀՅԴ-ն իրական կուսակցութուն է, որի գոյությունը բացարձակապես կապված չէ որևէ ընտրության հետ»,- ասաց դաշնակցական գործիչը՝ շեշտելով, որ ՀՅԴ-ն այլևս երբեք չի կազմի որևէ կոալիցիայի մաս, եթե այնտեղ վճռորոշ ձայն չունենա և հանդես գա որպես կցորդ։
Վերջում Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս ընտրությունները մեծ հույսեր արթնացնող ընտրություններ են, իսկ ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավոր խախտումներին, նա նշեց, որ աղաղակող դեպքեր չեն նկատել։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ն երբեք կաշառք չի բաժանել, չի էլ բաժանելու. Գագիկ Ծառուկյան
- Երկրում արդար ընտրություններ լինեն, մնացած ամեն ինչ կլինի. Արամ Սարգսյան
- Արմեն Սարգսյան. Սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պարտականությունն ու պատասխանատվությունը ցուցադրելու պահ է
- Գարեգին Երկրորդ. Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար
- Քվեարկել եմ հանուն Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը. Վանեցյան
- Արթուր Բաղդասարյանը վստահ է՝ կհայտնվեն խորհրդարանում
- Վիգեն Սարգսյան. Ամենավերջին բանը, որ այսօր կարելի է անել, տանը նստելն է
- Հայաստանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին