Հունան Պողոսյանը համայնքապետերին հրահանգում է աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին. Զոհրաբյան
ԲՀԿ պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել, որով դիմում է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին և այն բոլոր համայնքապետերին, որոնք, պատգամավորի խոսքով, որոշ համայնքների բնակիչների ուղղորդում են ընտրել «Իմ քայլը» դաշինքին։
«Պարոն Պողոսյան, Դուք հավատարմորեն ծառայել եք Ռոբերտ Քոչարյանին, նույնքան հավատարմորեն ծառայել եք Սերժ Սարգսյանին։ Հիմա փորձում եք նույն արջի ծառայությունը մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Ես վստահ եմ, որ վարչապետը Ձեզ չի հրահանգել լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ, հավաքել համայնքապետերին և հրահանգել աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին։ Եթե մտածում եք, որ կարողանալու եք առավելագույն քվե ապահովելով՝ պահպանել Ձեր աթոռը, ապա հավատում եմ, որ մեկը մյուսի հետ կապ չունի։ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում հայտարարեց, որ որևէ ուղղորդված քվե իրեն պետք չէ» ,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նա նաև նշեց, որ որոշ տեղեկությունների համաձայն, «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներից մեկը Սիսիանում փորձում է ընտրակաշառք բաժանել, սակայն անուն չնշեց՝ շեշտելով, որ նման բան չի անի, քանի դեռ հստակ փաստեր և ապացույցներ չունի։ «Եթե փաստը ճշգրտվեց, ես անպայմանորեն կհրապարակեմ տվյալ թեկնածուի անունը և կդիմեմ իրավապահ համակարգին՝ նրա հանդեպ պատժամիջոցնր կիրառելու»,- ասաց պատգամավորի թեկնածուն։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին