Քարոզարշավին որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել. ՀՀ ոստիկանապետ
Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը քվեարկել է հանուն լավ Հայաստանի։ 10/54 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետը։
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկել ոստիկանության կողմից, որ ընտրությունները տարբերվեն նախորդներից, չլինեն կեղծիքներ, խախտումներ, Վ. Օսիպյանն ասաց. «Ոստիկանության կողմից կատարվել են օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները։ Կարծում եմ՝ այդ աշխատանքները շատ լավ են իրականացվել»։
Նա նաև ասաց, որ նախադեպ չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել, որևէ արտառոց դեպք չի արձանագրվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան