Հայաստանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Նշենք, որ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք։
Ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների՝ քվեարկության նախորդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 573 հազար 779 մարդ, որից ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 12 հազար 549, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 206, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 480, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը` 844:
ԿԸՀ-ի տեղեկացմամբ էլ , ԱԺ արտահերթ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունի 729 քաղաքացի:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքին կհետևեն ինչպես տեղական 22, այնպես էլ օտարերկրյա մի շարք դիտորդական առաքելություններ։ Դրանց թվում են՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ), ԵԽԽՎ-ն, ԱՊՀ դիտորդական առաքելությունը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպական խորհրդարանը, ՍԻԼԲԱ-ն(Ազատության և ժողովրդավարության նախաձռենությունների աջակցություն), Ի ԷՆԻ ԷՄ Օ-ն (Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց)։
Ընդհանուր առմամբ, ոստիկանության տեղեկացմամբ, Հայաստան են ժամանել 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող փորձագետներ:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրական հանցագործությունների համար նախատեսված պատիժները
- Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ այսօրվա դրությամբ
- Ազատ և արդար ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն երկրի ապագայի ու առաջընթացի համար. Արմեն Սարգսյան
- ԵԽԽՎ-ն կդիտարկի ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունները
- ԿԸՀ-ն դիտորդներին է ներկայացրել ընտրությունների նախապատրաստական աշխատանքները
- Հայաստանն արժևորում է դիտորդական առաքելությունների գործունեությունն ընտրությունների նախապատրաստման փուլում. Բաբլոյան
- Ոստիկանությունը հրապարակել է ԱԺ ընտրությունների վերջնական ցուցակները