Այսօր քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդամենը 48,63 տոկոսը
Այսօր՝ ժամը 20:00-ի դրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2, 592 481 քաղաքացիներից 1 մլն 260 հազար 840 ընտրող կամ ընտրողների 48,63 տոկոսը:
Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի խորհրդարանական ընտրություններին ժամը 20-ի դրությամբ մասնակցել էր մասնակցել էր 1 միլիոն 574 հազար 947 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,86 տոկոսը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան