Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի
Ֆեյսբուքում Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական էջը հայտարարություն է հրապարակել.
«Հայաստանի գործող իշխանությունները, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, աննախադեպ մեծ ճնշումներ գործադրելով դատավորների վրա, ոտնահարելով հայության ազգային շահը և պախարակելով մեր նորագույն պատմության փառահեղ էջերը օտարների առաջ, ապօրինի կերպով կալանավորեցին ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահ, ղարաբաղյան պատմական հաղթանակների տարիներին Արցախի ղեկավար, ԼՂՀ առաջին նախագահ և Արցախի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»։
«Ազատություն Նախագահին» նախաձեռնությունը գնահատում է տեղի ունեցածը որպես «հակազգային ոճիր» , պահանջելու է անհապաղ ազատել Ռոբերտ Քոչարյանին, դադարեցնել նրա դեմ իրականացվող անձնական հաշվեհարդարը։
Ինչպես նաև՝ պահանջելու են դադարեցնել ճնշումները դատական համակարգի, անկախ լրատվամիջոցների ու խոսքի ազատության վրա՝ պահանջելու են «հանցավոր պաշտոնյաների հրաժարականը»։ Հայտարարությամբ մեղադրվում է գործող վարչակազմը, որը՝ «հետևողական քայլերով փորձում է Հայաստանում միապետական ռեժիմ հաստատել, ինչը հղի է լրջագույն վտանգներով հայկական երկու պետությունների համար»։
Նախաձեռնությունը հայտարարում է հանրահավաքային պայքարի փուլի սկիզբը դեկտեմբերի 11-ին։
Ավելի մանրամասն՝ այստեղ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումն անփոփոխ թողեց։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է
- Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ գնացել է ԱԱԾ
- Ռոբերտ Քոչարյան. Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանին կալանավորելը միանշանակ քաղաքական որոշում է
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը հրապարակվեց
- Մնում է դատարանի օբյեկտիվ որոշմանը սպասենք. Ալումյան
- Հայկ Ալումյան. Չէի ասի, որ համոզիչ են գլխավոր դատախազի հակափաստարկները, բայց մանրակրկիտ աշխատել է
- Ալումյան. Դատավորին որոշել են վիճակահանությամբ, իսկ դրա արձանագրությունը չկա
- Ալումյան. Այսօր չհասցրեցինք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան