Փարիզում ձերբակալվածների թիվը գերազանցում է 1700-ը
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «դեղին ժիլետներ» շարժման բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցների թիվը հասել է 1723-ի։ Նման տվյալներ է հրապարակել «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով, 1220 ցուցարար կալանավորված է։ Երեկ հաղորդվում էր 737 ձերբակալվածի ու 55 տուժածի մասին։
Հիշեցնենք, որ շարժման բողոքի ակցիաները սկսել են նոյեմբերի 17-ից։ Դրանք մասնավորապես բենզինի թանկացման դեմ են։ Բողոքի մասսայական ցույցերն ուղղորդվում են ոստիկանների ու ցույցի մասնակիցների միջև բախումներով, մեքենաների հրկիզմամբ, խանութների, բանկերի ավերածություններով։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 350-ը
- Փարիզում 13 հոգու մեղադրում են Հաղթական կամարը թալանելու մեջ
- Մակրոնը դիմել է Ֆրանսիայի արհմիություններին` երկրում բողոքների ֆոնի վրա
- Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը հետաձգվել է բողոքի ցույցերի պատճառով
- Ֆրանսիայի իշխանությունները վառելիքի գների մորատորիում են սահմանել
- Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան