Այս պահին ընտրությունն ընթանում է բնականոն հունով. Տիգրան Մուկուչյան
Այսօր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է 2, 592 486: Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ներկայացնելով ընտրությունների ընթացքի մասին տեղեկություններ։
«Թվով 465 քաղաքացիներ էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արդեն իսկ կատարել են իրենց քաղաքացիական պարտքը։ Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն այսօր՝ ՀՀ տարածքում քվեարկության ավարտից հետո»,- ասաց նա։
Մուկուչյանը հիշեցրեց, որ ընտրություններին մասնակցում են 9 կուսակցություն և երկու կուսակցությունների դաշինք՝ միասին 1444 թեկնածուով, որոնց մեջ էլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները 12 են. «Կազմավորվել է 2010 ընտրատեղամաս, որոնցից 12-ը ՔԿՀ-ներում, որոնք համաձայն օրենսգրքի պահանջներին կբացվեն այսօր, սակայն ավելի ուշ»։
Ինչ վերաբերում է տեխնիկական սարքավորումներին՝ Մուկուչյանն ասաց, որ տեղամասային հանձնաժողովներին հատկացվել է 4000 տեխնիկական սարքավորում։
«Ժամը 8-ի դրությամբ գործարկվել են բոլոր տեխնիկական սարքավորումները, սպասարկող բոլոր մասնագետները ներկայացել են տեղամասային հանձնաժողովներ։ Այս պահի դրությամբ հավաքագրվում են սարքավորումների աշխատանքի մասին տեղեկատվությունը։ Հինգ տեխնիկական սարքավորման պարագայում առաջացել է խնդիրներ՝ կապված զրոյական տեղեկանք տպելու հետ»։
ԿԸՀ նախագահը հավելեց, որ այս պահին ընտրությունն ընթանում է բնականոն հունով։
Հիշեցնենք, որ քվեարկությունը մեկնարկել է ժամը 8:00-ին, կշարունակվի մինչև 20:00-ն: Նշենք նաև, որ երեք ժամը մեկ պարբերականությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թվի վերաբերյալ տեղեկատվություն է հաղորդելու:
Հարակից հրապարակումներ`
- 9/26-ում քվեարկեց նաև Արտաշես Գեղամյանը
- Առերևույթ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է
- 7/18 ընտրատեղամասում 1434 ընտրողից արդեն քվեարկել է 28-ը
- Հայաստանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան