Սերժ Սարգսյանը քվեարկեց
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը քվեարկության էր գնացել տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ։ Քաղաքացիական պարտքը նրանք կատարեցին Ձորաղբյուրում։
Նա լրագրողների հարցերին չպատասխանեց։
«Ես ձեզ հարցազրույց չեմ տա»,-ասաց նա։
Այս անգամ մատնահետքի նույնականացման տեխնիկական սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը։ Մի քանի անգամ աջ ու ձախ ձեռքերի մատերը փորձելուց հետո, տվյալները ստիպված մուտքագրեցին ձեռքով։
Տիկին Ռիտային մինչ քվեախցիկ մտնելը վարդերի փունջ նվիրեցին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին